Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է լիաբանանցի նշանավոր հասարակական գործիչ Լ. Սոլ Համադեին

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հոկտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է լիաբանանցի նշանավոր հասարակական գործիչ Լեյլա Սոլ Համադեին: Նշենք, որ նա Լիբանանի անկախության հիմնադիր նշանավոր այրերից մեկի` հանգուցյալ վարչապետ Ռիադ Էլ Սոլի դուստրն է եւ Լիբանանի կրթության նախկին նախարար Մաջեդ Սաբրի Համադեի այրին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Ամենայն Հայոց կաթողիկոսը բարձր է գնահատել նրա բարեսիրական ավանդն ինչպես Լիբանանի ժողովրդի, այնպես էլ լիբանանահայության կյանքում: Ի դեմս Լեյլա Սոլ Համադեի` Ամենայն Հայոց կաթողիկոսն իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին` ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի զավակներին ջերմությամբ ու եղբայրական անկեղծ սիրով ընդունելու համար: Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ բոլոր ժողովուրդներն ապրեն սիրո, բարեկամության, համերաշխության ու միասնականության մեջ` օրինակ ունենալով հայ եւ լիբանանցի ժողովուրդների ջերմ հարաբերությունները: Լ. Համադեն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին Հայաստան հրավերի համար` ընդգծելով, որ միշտ էլ ջերմ զգացումներ է տածել հայ ժողովրդի նկատմամբ: Մեծ նմանություններ տեսնելով Հայաստանի եւ Լիբանանի ժողովուրդների ճակատագրերում` տիկին Համադեն նշել է, որ հակառակ բազում դժվարությունների` Հայաստանը եւս Լիբանանի պես կարողացել է զարթոնք ապրել եւ կառուցել իր ապագան: Բարձր գնահատելով հայ ժողովրդի ավանդը Լիբանանի առաջընթացի եւ բարգավաճման գործում` Լ. Համադեն ուրախությամբ արձանագրել է, որ իր այցը Հայաստան մեծ կարեւորություն ունի առավել հարազատորեն ճանաչելու հայ ժողովրդին եւ հավաստիացրել, որ մեծ ոգեշնչումով շարունակելու է իր բարեսիրական առաքելությունը` խտրականություն չդնելով ազգային ու կրոնական հարցում: Վեհափառ Հայրապետը եւ Լեյլա Սոլ Համադեն ծաղկեպսակ են դրել երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի շիրիմին, ապա մեկնել Ծիծեռնակաբերդ, որտեղ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի նահատակների: Լ. Համադեն ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության հուշահամալիրում, ծառ տնկել Եղեռնի զոհերի հիշատակի ծառուղում, եղել Ցեղասպանության թանգարանում: Դրանից հետո նա այցելել է Երեւանի Կապույտ մզկիթ: Նույն օրը Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Լ. Համադեն այցելել են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ-ի հովանու ներքո գործող Արաբկիրի Հայորդյաց տուն, ապա` Մայր Աթոռի «Ս. Ներսես Մեծե բժշկական կենտրոն եւ մանկատուն:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում