Հասարակական

Հ. Հակոբյանը ստացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը ՀՀ սփյուռքի նախարարի պատվաբեր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց դասի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հ. Հակոբյանը ստացել է Գարեգին Երկրորդի օրհնությունը պատվաբեր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ եւ ներկայացրել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը, որն ընդունվել է մեծ գոհունակությամբ: Եպիսկոպոսները հանդես են եկել մի շարք առաջարկություններով եւ պատրաստակամություն հայտնել առաջիկայում սերտորեն համագործակցել նախարարության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում