Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը վշտակցություն հայտնեց հանգուցյալ Կառլեն Դալլաքյանի հարազատներին եւ մերձավորներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր այցելեց հոկտեմբերի 13-ին Երեւանում վախճանված բանասեր, գրականագետ, պետական եւ կուսակցական նախկին գործիչ Կառլեն Դալլաքյանի (ծնվ. 1929թ.) բնակարան եւ վշտակցություն հայտնեց հանգուցյալի հարազատներին եւ մերձավորներին: Հանգուցյալի դագաղի կողքին դիմելով ներկաներին` Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց. «Մենք նրան ճանաչում ենք որպես Հայ եկեղեցու խորհրդի նախագահի, Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղարի եւ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի, միաժամանակ որպես հայրենասեր, ազգասեր անձնավորության, որը եղել է իր ժողովրդի նվիրյալ զավակը: Լինելով Հայաստանի կոմկուսի կենտկոմի գաղափարական ոլորտի քարտուղար` նա դարձավ այն անձնավորությունը, որին սիրեց ու հարգեց մտավորականությունը, որովհետեւ ամեն ինչ արեց, որ մտավորականների համար արգելքներ չստեղծվեն աշխատելու ու արարելու ճանապարհին: Մենք գնահատում ենք նաեւ Կառլեն Դալլաքյանին որպես Հայ եկեղեցու նվիրյալի, քանի որ ժամանակին նա զգալի աջակցություն է ցուցաբերել Վազգեն Ա կաթողիկոսին՝ նրա ծրագրերը իրագործելու համարե:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները