Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցել է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի արձանի բացման արարողությանը

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի բակում հոկտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի արձանի բացման արարողությունը: Արձանը քանդակել է Արա Շիրազը` բարերարությամբ Պերճուհի Ճռնազյանի: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Վազգենյան հոգեւոր դպրանոց էր այցելել իր հրավերով Հայաստանում գտնվող լիբանանցի հասարակական գործիչ Լեյլա Սոլ Համադեի հետ: Դպրանոցի տեսուչ Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը, անդրադառնալով Վազգեն Ա Շինարար Հայրապետի կյանքին եւ գործունեությանը, նշել է, որ Վեհափառը «անաստվածության եւ հալածանքիե տարիներին ոչ միայն կարողացել է պահպանել մեր ժողովրդի մեջ քրիստոնեական հավատքի հետ կապը, որն ամեն վայրկյան թվում էր թե կկտրվի, այլեւ «նախապատրաստել է նրան քրիստոնեական հավատքի նոր վկայությանե: «Դա հաջողվեց նրան, որովհետեւ նա հույսի եւ տեսիլքի մարդ էր: Վազգեն Ա` հակառակ բոլոր դժվարությունների, նեղությունների եւ հալածանքների, այդ տարիներին երբեք չկորցրեց իր հույսը, գործեց հանուն ազգի եւ եկեղեցու: Գործեց, քանի որ հավատում էր, թե գալու է այն երկար սպասված օրը, երբ հայ ազգը հռչակելու է իր անկախությունը, գալու է այն երջանիկ պահը, երբ հայոց հողում կրկին անկաշկանդ կերպով քարոզվելու է Քրիստոսի Ավետարանըե,- նշել է Հայր Սուրբը: Այնուհետեւ Լ. Համադեն Նորին սրբության առաջնորդությամբ շրջել է Վազգենյան հոգեւոր դպրանոցում, ծանոթացել ճեմարանականների կենցաղի պայմաններին եւ ուսումնական գործընթացին: Ամենայն Հայոց Հայրապետը եւ պատվարժան հյուրն այցելել են նաեւ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մատուռ եւ Ս. Առաքելոց վանք: Նույն օրն Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Լ. Համադեն եղել են Կեչառիսի ու Գեղարդի վանական համալիրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում