Հասարակական

Լավագույնը ճանաչված մանկավարժներին մրցանակները կհանձնի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն

2 րոպեի ընթերցում

ԱՇՏԱՐԱԿ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վարդեւան Գրիգորյան):Արագածոտնի մարզում ավարտվեցին միասնական եւ ավարտական քննությունները, որին ընդհանուր առմամբ մասնակցեց 2442 շրջանավարտ: Նրանցից 740-ը հայտ էին ներկայացրել հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա եւ օտար լեզուներ առարկաներից միասնական քննություն հանձնելու համար: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Ս. Ղուկասյանը «Արմենպրեսե-ին տեղեկացրեց, որ քննություններն անցել են պահանջվող չափանիշներին համապատասխան, աշակերտների ստացած գնահատականներում գերիշխում են բարձր թվանշանները: Իսկ մեդալի թեկնածու 5 շրջանավարները բոլորն էլ ստացել են գերազանց գնահատականներ՝ հաստատելով մեդալի արժանանալու իրենց հավակնությունը: Կրթության վարչության մեկ այլ տեղեկացմամբ արդեն ամփոփվել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ ԿԳ նախարարության կողմից համատեղ անցկացվող «Հայոց լեզու եւ գրականությունե, «Հայոց եկեղեցու պատմությունե եւ բնագիտական առարկաների ուսուցիչների՝ արդեն ավանդական դարձած մրցության արդյունքները: Ըստ այդմ, հաղթողներ են ճանաչվել Ապարանի թիվ 3 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լիլիկ Քոչարյանը, Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Անժելա Իսպիրյանը, նույն դպրոցի հայոց պատմության ուսուցչուհի Կարինե Մարտիրոսյանը եւ Ապարանի թիվ 2 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Նարինե Մայիլյանը: Հաղթանակած ուսուցիչներին մրցանակները կհանձնի անձամբ ինքը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հայտնի են նաեւ «Տարվա լավագույն ուսուցիչե, «Տարվա լավագույն տնօրենե եւ «Տարվա լավագույն դաստիարակե մրցույթի 2008 թվականի հաղթողները: Մրցանակները համապատասխանաբար շնորվհել է Աշտարակի Ն. Սիսակյանի անվան դպրոցի Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Կարինե Վահանյանին, Շենավանի դպրոցի տնօրեն Ազատ Ազատյանին եւ Օշականի «Անահիտե մանկապարտեզի դաստիարակչուհի Հասմիկ Զաքարյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում