Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը մասնակցել է Լիբանանի նախագահի հետ հոգեւորականների հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ« 24 ՀՈՒՆԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահական պալատում այսօր տեղի է ունեցել քրիստոնյա եւ իսլամ հոգեւորականների հանդիպումը, որը գլխավորել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, հանդիպմանը մասնակցել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում նախագահը շեշտել է Լիբանանի ներքին միասնականութունն ամրապնդելու ու պետության շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը, որում մեծ դերակատարություն ունեն հոգեւոր պետերը: Մասնակից հոգեւորականները եւս կարեւորել են երկրի կայունության հարցում համախմբվելու հրամայականը եւ հանդես են եկել միացյալ հայտարարությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում