Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարականով Հայ առաքելական եկեղեցու թեմերի գերեզմանատներում հունիսի 30-ին եկեղեցականները հոգեհանգստյան արարողություններ կկ

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարականով Հայ առաքելական եկեղեցու թեմերի գերեզմանատներում հունիսի 30-ին եկեղեցականները հոգեհանգստյան արարողություններ կկատարեն Քրիստոսի պայծառակերպության տոնին հաջորդող մեռելոցի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Քրիստոսի պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որ խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Թաբոր կոչված լեռան վրա։ Քրիստոսի պայծառակերպության մասին պատմում են ավետարանիչները (Մատթ. ԺԷ 1-13« Մարկ. Թ 1-12 եւ Ղուկ. Թ 28-36)։ Հայ եկեղեցում այս տոնը նշվում է Զատկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Ժողովուրդն այն կոչում է նաեւ Վարդավառ։ Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է, երբ հավատացյալները Սուրբ պատարագի ավարտին տոնի ավետիսը տանում են իրենց ննջեցյալներին: Նույն օրը եկեղեցիներում եւ ննջեցյալների շիրիմների վրա կատարվում են հոգեհանգստյան արարողություններ:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները