Հասարակական

ԼՂՀ Ազգային ժողովը հաստատել է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը ԼՂՀ վարչապետի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովն այսօր հրավիրած արտահերթ նիստում հաստատել է ԼՂՀ վարչապետի պաշտոնում Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Վերջինիս թեկնածությունը ներկայացրել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` ԼՂՀ վարչապետի պաշտոնում նշանակելու համար Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու նպատակով։ Նիստին մասնակցած բոլոր 32 պատգամավորները քվարկել են թեկնածուի օգտին: Արայիկ Հարությունյանը, որը 2005 թվականին պատգամավոր է ընտրվել մեծամասնական համակարգով, խորհրդարանում հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը եւ հրաժարվում է «Ազատ հայրենիքե կուսակցության նախագահի պաշտոնից՝ վարչապետի պարտականությունները լիարժեք կատարելու համար: ԼՂՀ Սահմանադրության համաձայն` նախագահը Ա. Հարությունյանին վարչպետի պաշտոնում կհաստատի եռօրյա ժամկետում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում