Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռոուան Վիլյամսն այցելել են Ծիծեռնակաբերդ

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Քենթրբերիի արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը սեպտեմբերի 25- ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանց ուղեկցել են անգլիկան հոգեւորականներ, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար դոկտոր Սամուել Կոբիան, ԵՀԽ ատենապետ դոկտոր Վոլթեր Ալթմանը եւ ԵՀԽ գործադիր կոմիտեի անդամներ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին սրբությանն ու բարձրաստիճան հյուրերին Ծիծեռնակաբերդում դիմավորել է ՀՀ ԳԱ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Երկու հովվապետերն ու ԵՀԽ նախագահն իրենց ուղեկիցների հետ շրջել են Ցեղասպանության ինստիտուտ- թանգարանում, ապա ծաղկեպսակներ են զետեղել Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ կատարել է հոգեհանգստայան արարողություն: Ցեղասպանության զոհերի հոգիների խաղաղության համար աղոթք են բարձրացրել նաեւ Անգլիկան եկեղեցու հովվապետը եւ ԵՀԽ ատենապետ Վոլթեր Ալթմանը: Արարողությունից հետո Քենթրբերիի արքեպիսկոպոսը ծառ է տնկել Ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ: Նույն օրը երկու եկեղեցիների պետերն այցելել են Սբ Գեղարդի վանք, ծանոթացել վանքի պատմությանը: Գաղարդավանքում հոգեւոր երգերի կատարմամբ նաեւ հանդես է եկել վանքի երգչախումբը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները