Հասարակական

Ն .Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առիթով

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն .Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առիթով: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ուղերձում ասված է. «Համայն մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ եւ Սփյուռս ողջույն ենք հղում եւ օրհնություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և շնորհավորում Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով։ Այսօր մենք տոնում ենք հայոց պետականության վերականգնման պանծալի հաղթանակը, որը ձեռք է բերվել սերունդների մաքառումի եւ զոհողության գնով: Անցնող հարյուրամյակում` հակառակ բազում արհավիրքների ու ծանր կորուստների, մեր ժողովուրդը արիաբար պայքարեց ազատության համար եւ, ապավինած Աստծուն, հուսաց անկախության այս նվիրական առավոտը, որը հույսի նոր շողեր է սփռում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքի վրա: Մենք հավատում ենք« որ մեր ժողովուրդը պիտի շարունակի կերտել իր շեն ու բարօր« երջանիկ կյանքը` ամուր պահելով անկախ պետականության իր նվաճումները եւ ընթանալով դեպի նոր հաղթանակներ: Օրհնություն եւ լույս հանուն Հայոց պետականության ազատ նոր կյանքի իրենց անձերը նվիրաբերած քաջարի մեր զավակների հոգիներին: Աղոթում ենք առ Տերն ամենայնի, որպեսզի Իր օրհնության ներքո խաղաղ բարգավաճում եւ առաջընթաց շնորհի Հայրենի մեր պետությանը եւ արդյունավորի ի սեր հայրենյաց մեր ժողովրդի բոլոր ջանքերըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում