«ՀայՌուսգազարդե ՓԲԸ հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է ընկերության վարչական համալիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀայՌուսգազարդե ՓԲԸ հիմնադրման 10- ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է ընկերության վարչական համալիր: Կարճատեւ շրջայցի ընթացքում ՀՀ նախագահը դիտել է շենքային նոր համալիրը, այնուհետեւ մասնակցել է ընդլայնված խորհրդակցությանը: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ողջունել եւ շնորհավորել է հոբելյանի կապակցությամբ հրավիրված հյուրերին, «ՀայՌուսգազարդե ՓԲԸ բաժնետերերի եւ գործընկեր այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Բարձր գնահատելով «ՀայՌուսգազարդե ՓԲԸ գործունեությունն ու ներդրումը երկրի տնտեսության մեջ, նախագահը նշել է, որ «բոլորս իրավամբ կարող ենք հպարտանալ, որ առնչություն ենք ունեցել ընկերության ստեղծմանըե: Հակիրճ ներկայացնելով «ՀայՌուսգազարդե ՓԲԸ տասնամյա գործունեության արդյունքներն ու ýինանսատնտեսական հիմնական ցուցանիշները, վարչության նախագահ –գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ընկերության հիմնադրումը կարեւորվում է երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ռազմավարական խնդրի իրականացման տեսանկյունից եւ այս տարիների ընթացքում «ՀայՌուսգազարդե -ը կատարել է իր առաջ դրված առաքելությունը` անխափան գազամատակարարում ապահովելով հանրապետության սպառողներին: Կարեն Կարապետյանի խոսքով, ընկերության ներդրումներն այս տարիների ընթացքում կազմել են մոտ 50 մլրդ դրամ /110 մլն ԱՄՆ դոլար/, որոնք ուղղվել են գազատրանսպորտային համակարգի վերականգնման ու թողունակության բարձրացման, Աբովյանի գազապահեստ-կայանի վերակառուցման ու արդիականացման, գազիýիկացման ու նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրերին: Արդյունքում Հայաստանը գազիýիկացման մակարդակով այսօր առաջատար երկրերից մեկն է աշխարհում: Ըստ Կ. Կարապետյանի, ընկերության ռազմավարական նպատակը տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն ստեղծելն է` մասնակցություն ապահովելով ներքին ու արտաքին շուկաների էներգետիկ ծրագրերում: «ՀայՌուսգազարդե ՓԲԸ հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանգրով «Անանիա Շիրակացիե մեդալով պարգեւատրվել են գլխավոր տնօրենի խորհրդական Վ. Մարգարյանը եւ «Տրանսգազշինե ՍՊԸ գլխավոր մասնագետ Ռ. Շիրինյանը:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres