Հասարակական

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վարչապետի պաշտոնում առաջադրել է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ազգային ժողովին է ներկայացրել Արայիկ Հարությունյանի թեկնածությունը` ԼՂՀ վարչապետի պաշտոնում նշանակելու համար։ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 11-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ԼՂՀ ԱԺ-ից, մտքերի փոխանակության ընթացքում ճշտվել են վարչապետի թեկնածուի հետ պատգամավորական խմբակցությունների հանդիպումների եւ առաջիկա 5 օրվա ընթացքում ԱԺ լիագումար նիստի հրավիրման ու անցկացման ընթացակարգերը, տրվել են համապատասխան հանձնարարականներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում