Հասարակական

Հայաստանի անկախության տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է գոհաբանական մաղթանք Հայաստանի Հանրապետության համար

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հայաստանի անկախության տոնի առթիվ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է գոհաբանական մաղթանք Հայաստանի Հանրապետության համար: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հայրապետական աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորել է արարողությանը ներկա միաբաններին ու հավատացյալներին պանծալի տոնի առթիվ: «Փառք ենք վերառաքում առ Աստված, որ Տերը մեր կյանքում իրականություն դարձրեց մեր ժողովրդի դարավոր երազը: ...Թանկ ձեռք բերվեց ազատությունն ու անկախությունը մեր ժողովրդի, եւ մենք պիտի գիտնանք այդ արժեքը, այդ ձեռբերումն արժեւորել, պիտի գիտնանք գուրգուրանքով ու փայփայանքով պահպանել, սիրով ու նվիրով փարվել հայրենական մեր կյանքին եւ մեր ազնիվ աշխատանքով, մեր արդար քրտինքով կերտել մեր երազի հայրենիքը` բարօրություն ապահովելով մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռսե, - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում