Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռ. Ուիլիամսը սեպտեմբերի 28-ին Անթիլիասում կհանդիպի Արամ Ա կաթողիկոսի հետ
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիկան եկեղեցու պետ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռ. Ուիլիամսը սեպտեմբերի 28-ին կայցելի Անթիլիաս: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, Մածի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը եւ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռ. Ուիլիամսը առանձին հանդիպում կունենան, որից հետո նրանց կմիանան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչները: Վեհափառ Հայրապետը երեկոյան ճաշկերույթ կկազմակերպի ի պատիվ արքեպիսկոպոսի: Նշենք, որ այս օրերին Անգլիկան եկեղեցու պետ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ռ. Ուիլիամսը Հայաստանում է եւ վաղը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կմասնակցի «Երազանք հանուն Դարýուրիե խորհրդանշական օլիմպիական ջահի փոխանցման արարողությանը: