Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Պ. Մավրոմիխալիին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած Հունաստանի Հանրապետության դեսպան Պանայոտա Մավրոմիխալիին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել դեսպանի երկամյա աշխատանքը Հայաստանում, նրա բերած ավանդը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերություների զարգացման գործում: Նորին սրբությունը գոհունակություն է հայտնել Մայր Աթոռի եւ Հունաստանի դեսպանատան միջեւ առկա սերտ համագործակցության համար: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն իր բարեմաղթանքն է հայտնել դեսպանին` հաջողություն ցանկանալով դիվանագիտական իր հետագա ծառայության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում