Հայկական Հաբիթաթի «Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բե շինարարական ծրագրի շրջանակներում Հայաստանում մինչեւ տարեվերջ բնակարանով կապահովվի 37 ընտանիք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլլադա Ղուկասյան): Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղում Հայկական Հաբիթաթն ավարտում է 3 տների կառուցման աշխատանքները: Դրանց այսօր մասնակցեցին նաեւ «ՎիվաՍելե ընկերության գլխավոր տնօրեն Ռալý Յիրիկյանը եւ ընկերության մի շարք աշխատողներ, ԱՄՆ-ի կամավորների խումբը` դոկտոր Քեն Բենսենի, Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի առաջնորդությամբ, ինչպես նաեւ Խոր Վիրապ համայնքի անդամները: Կառուցված 3 տների օրհնության արարողությունը եկեղեցու սպասավորները կկատարեն օգոստոսի 18-ին: «Անչափ ուրախալի է, որ Հայկական Հաբիթաթի նախաձեռնությամբ հնարավոր է դառնում այս ծրագրի իրագործումը, որի շնորհիվ տնից զրկված շատ ընտանիքներ «օջախե ունենալու հնարավորություն ունեն: Մայր Աթոռ Սբ Էջմիածինը բարձր է գնահատում այս ծրագրի մասնակիցների եւ բարերարների կատարած աշխատանքը: Ծրագիրը ողջունելի է, որովհետեւ նրա շնորհիվ տուն են ձեռք բերում անապահով մի շարք ընտանիքներ, նաեւ շատ գովելի է, որ շատ կամավորներ իրենց նպաստն են բերում այս գործինե,- ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հայկական Հաբիթաթի «Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բե շինարարական ծրագրի շրջանակներում 37 ընտանիքներ Հայաստանի 10 համայնքներում մինչեւ տարեվերջ իրենց անավարտ տունը կառուցելու եւ բնակարանային պայմանները բարելավելու հնարավորություն կստանան: «ՎիվաՍելե ընկերությունը ստանձնել է 10 անապահով ընտանիքների բնակարաններով ապահովելու պարտավորությունը: Ռ. Յիրիկյանը նշեց, որ սա իրենց կողմից ոչ թե բարեգործություն է, այլ պարտավորություն: «Մենք բոլորս պետք է միմյանց օգնենք: Մեծ հաճույք է, երբ մեր կոլեկտիվ աշխատանքով կարողանում ենք նպաստել մի քանի ընտանիքների սեփական «տանիքե ունենալու նվիրական գործինե,- ասաց նա: Նշենք, որ այս տարվա ապրիլի 10-ին Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի էր ունեցել ամենամյա երկրորդ «Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ շինարարական ծրագրիե բացումը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները