1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կեսօրին աշխատանքային այցով մեկնեց Սոչի, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ռուսաստանի իր գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ: Երկու նախագահների առանձնազրույցը տեղի կունենա ՌԴ նախագահի «Բոչարով ռուչեյե նստավայրում: Քննարկումների առանցքում կլինեն հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: