Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնանքի խոսք է հղել նոր ուսումնական տարվա առիթով

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻն, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական մաղթանք է հղել նոր ուսումնական տարվա առիթով: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, կաթողիկոսի խոսքում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում կրթության ասպարեզի սպասավորներին, ուսանողներին, աշակերտներին` Գիտելիքի, գրի եւ դպրության տոնի եւ ուսումնական նոր տարվա վերաբացման առիթով: Այսօր ողջույնի խոսքերով, ուրախ սրտերով վերստին բացվում են ուսումնական հաստատությունների դռները: Սկսվում է նոր ուսումնական տարին` նոր տեսիլքներով, երազներով ու հույսերով: Մեր աղոթքն է, որ այն լինի եռանդով եւ ջանասիրությամբ լեցուն ու արգասաբեր: Գիտության եւ կրթության լույսով պիտի կերտենք մեր երկրի եւ ազգի նոր կյանքն ու առաջընթացը: Երիտասարդ սերնդի ազգային ոգով կրթությունը եւ հայրենի սրբազան արժեքներով դաստիարակությունն է գրավականը մեր ժողովրդի գոյության հարատեւության: Սիրելի զավակներ, կրթության ճամփան դժվարին է, բայց օրհնյալ եւ շնորհապարգեւ: Այն երջանիկ ու ստեղծարար կյանքի ուղին պիտի հարթի ձեզ` դեպի ապագայի լուսավոր հորիզոններ: Բարի ընթացք ձեզ 2007-2008 ուսումնական տարում: Թող Հիսուսի Քրիստոսի աստվածային ամենառատ սերն ու շնորհները միշտ ձեզ հետ լինեն. ամենե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում