Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ցավակցական նամակ է հղելը Ժիրայր Հովնանյանի մահվան առթիվ

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ,, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ը ցավակցական նամակ է հղել սգակիր Հովնանյան ընտանիքին Ժիրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից,նամակում ասվում է. «Ցավով տեղեկացանք մեր ժողովրդի եւ Եկեղեցու արժանավոր զավակ Ժիրայր Հովնանյանի մահվան մասին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր անկեղծ ցավակցությունն ենք բերում հոգելույս հանգուցյալի ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին, ընկերներին ու մերձավորներին: Անձնապես ճանաչել ենք հոգելույս Ժիրայր Հովնանյանին եւ քաջատեղյակ ենք ազգային կյանքից ներս նրա նախանձախնդիր գործունեությանը: Իր կյանքի ողջ ընթացքին նա սիրով ծառայեց հավատավոր մեր ժողովրդին, գնահատելի ավանդ բերեց Սփյուռքում հայորդյաց հոգեւոր եւ ազգային կյանքի պայծառությանը, Հայրենի մեր Երկրի զորացմանն ու հայրենաբնակ մեր ժողովրդի առջեւ ծառացած դժվարությունների հաղթահարմանը: Հոգելույս հանգուցյալը բարի հիշատակ է թողնում մեր ժողովրդի հոգում` ի Տեր ննջելով արժանավոր գործերի վաստակով: Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Բարին Աստված Իր առատ ողորմությամբ գթա հավատավոր Իր ծառային` նորոգ հանգուցյալ Ժիրայր Հովնանյանին եւ խաղաղության մեջ ընդունի նրա լույս հոգին` արժանացնելով երանական հանգստյան: Թող Երկնավոր Տերը Սուրբ Հոգու շնորհով սփոփանք ու մխիթարություն պարգեւի Հովնանյան ընտանիքի սգակիր անդամներին, բոլոր հարազատներին ու բարեկամներինե:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները