Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է բռնցքամարտի IBFվարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ա. Աբրահամին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է բռնցքամարտի IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետն ուրախություն է հայտնել, որ աշխարհահռչակ մարզիկը Մայր Աթոռ է այցելում վերջերս տարած հաղթանակից հետո: Նորին սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել հայազգի բռանցքամարտիկին` ցուցաբերած արիության, ամուր կամքի եւ հաղթանակի ձգտման վճռականության համար: «Դուք պանծացնում եք մեր ժողովրդի անունը եւ նպաստում մեր երկրի բարի վարկինե,- ասել է Վեհափառն իր խոսքում` մաղթելով, որ Տիրոջ աջը միշտ հովանի լինի բռնցքամարտիկի վրա` արձանագրելու համար նորանոր հաղթանակներ: