Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնության խոսք է հղել Անկախության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տարեդարձի կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնության խոսք է հղել համայն հայությանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետի խոսքում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի( ժողովուրդ հայոց, ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս: Ուրախության եւ մխիթարության զգացումով են համակված այսօր մեր բոլորի սրտերը: Ոգեկոչում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը, որ նվիրագործված է Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում մեր ժողովրդի մղած մայիսյան հերոսամարտերի նվիրական ու պանծալի հիշատակներով: Այսօր վերստին անկախ է մեր Հայրենիքը: Մայիսյան փառապանծ հաղթանակներով փրկված հայրենի փոքրիկ հողի վրա մեր ժողովուրդն ապրում է իր ազատ նոր կյանքը, շենացնում Հայրենիքը, առ Աստված նույն հավատով եւ առ հայրենին նույն սիրով մարմնավորում միացյալ ու պայծառ ազգային մեր կյանքի իղձերն ու ձգտումները: Օրհնություն եւ փառք ազատասեր ու խաղաղասեր մեր ժողովրդին, հարատեւ աղոթք եւ խոնարհում՝ հանուն Հայրենյաց նահատակված մեր բոլոր հերոսներին: Թող Աստված օրհնի եւ խաղաղ պահի հայրենի մեր երկիրը՝ Իր բյուր շնորհներով զորացնելով եւ միաբանելով աշխահասփյուռ ազգս հայոց՝ ի բարօրություն եւ ի փառս մեր Հայրենիքի եւ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու: Ամենե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում