Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտների օրհնության օրվա առիթով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտների օրհնության օրվա առիթով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, ուղերձում ասվում է. «Սիրելի շրջանավարտներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ եւ շնորհավորում դպրոցական ուսումնառությունն ավարտելու առիթով: Այսօր դուք շրջանավարտ եք դպրոցի եւ կանգնած եք կյանքի մի նոր շրջանի նախաշեմին: Հաստատուն քայլերով եւ անսայթաք երթով ընթացեք ձեր կյանքի շավիղներով, դպրոցում ամբարած ձեր գիտելիքները եւ հոգեւոր արժեքների ճանաչողությունն առավել զորացրեք ու արժանավոր գործեր դարձրեք ի սեր ձեր հոգում խնամքով փայփայած բարի իղձերի ու երազների իրականացման, ի սեր մեր Հայրենիքի եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում