Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչե բարձրագույն շքանշանը

6 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայիսի 27-ին` Հոգեգալստյան տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչե բարձրագույն շքանշանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ եւ թեմակալ առաջնորդներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, ԼՂՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Հանդիսությունն սկսվել Է Տերունական աղոթքով, ապա ներկաներին ողջույնի խոսքով դիմել Է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազան Հայրն անդրադառնալով Արցախի թեմի վերաբացմանը, Վեհափառ Հայրապետի անմիջական ուշադրության ներքո թեմի արձանագրած ձեռքբերումներին քրիստոնեական դաստիարակության, եկեղեցաշինության, ժողովրդի հոգեւոր կարիքների բավարարման ոլորտներում: Պարգեւ Սրբազանն ընդգծվել Է, որ Վեհափառ Հայրապետն ամենից շատ Արցախ այցելած Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ով մշտապես ակտիվորեն զորավիգ է եղել արցախահայությանը` տարբեր առիթներով հորդորելով աշխարհասփյուռ հայորդներին` սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այնուհետեւ ընթերցվել Է շքանշանի հանձնման հրամանագիրը, ապա ԼՂՀ նախագահը Ամենայն Հայոց Հայրապետի կուրծքը զարդարել Է Արցախի «Գրիգոր Լուսավորիչե բարձրագույն շքանշանով եւ Նորին Սրբությանը հանձնել շքանշանի վկայականը: «...Ես վստահ եմ, որ մեր բոլոր հաղթանակներն սկսվել են Սուրբ Էջմիածնից եւ առաջին հերթին դրանք մեր հոգեւոր հաղթանակներն են: Եթե չլինեին դրանք, երեւի մենք չունենայինք մեր մնացյալ հաղթանակները: Մեր հաղթանակների երաշխիքը մեր միասնությունն է եւ, առաջին հերթին, մեր հոգեւոր միասնությունը, որն ստեղծեց բոլոր հնարավորություններն Արցախն ազատագրելու համար: Ես վստահ եմ, որ այն, ինչ որ դուք եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է արել Արցախի համար, դեռ սկիզբն է եւ կունենա շարունակություն: Ես վստահ եմ, որ մենք Ձեզ հետ միասին, Ձեր գլխավորությամբ եւ աջակցությամբ դեռ բազմաթիվ հաղթանակներ ենք ունենալու: Մեր բոլոր հաղթանակների ժամանակ մենք զգում ենք, որ մեր թիկունքում կանգնած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, եւ սա է մեր հաղթանակների երաշխիքներից մեկըե,- նշել Է ԼՂՀ նախագահը: Արարողության ընթացքին շնորհավորական խոսքով հանդես Է եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ տիար Ռադիկ Մարտիրոսյանը, ով Գերագույն Հոգեւոր Խորհրդի անունից շնորհակալություն Է հայտնել Հայոց Հայրապետին այն հոգատարության համար, որ ցուցաբերվում է Արցախի նկատմամբ: Տիար Մարտիրոսյանն այս օրը նշանակալի նկատեց Հայ Եկեղեցու, հոգեւորականության եւ մտավորականության համար: Վերջում ներկաներին իր պատգամն ու օրհնությունն Է բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն իր շնորհակալությունն Է հայտնել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին՝ շնորհված պետական բարձր պարգեւի համար: «Մենք այս պարգեւն ընդունում ենք սիրով, հպարտությամբ եւ նաեւ հուզումով, որովհետեւ այն իր մեջ խորհրդավոր կերպով ամբողջացնում եւ պարունակում է հայ ժողովրդի` հանուն Արցախի մղած ազատագրական պայքարի ողջ ընթացքը: ...Այս շքանշանը թանկ ու նվիրական է մեզ համար, որովհետեւ այն նաեւ կերտված է Հայրենիքում եւ ի սփյուռս աշխարհի ապրող մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքերի եւ հանձնառու զոհողությունների արդյունքում: Այս բարձր պարգեւը մենք ընդունում ենք նաեւ որպես Արցախի իշխանությունների եւ ողջ ժողովրդի սիրո, հարգանքի ու գնահատանքի դրսեւորում հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ մեր Եկեղեցու իրականացրած առաքելությունն ինչպես պատմության ընթացքին, այնպես էլ արցախյան ազատագրական պայքարի տարիներին: Մենք գիտակցում ենք, որ այս դժվարին եւ ծանր ժամանակներում դեռ աշխատանք ունենք կատարելու` առավել ամրացնելու հավատքը, հույսը, սերը, միաբանության ոգին մեր ժողովրդի զավակաց մոտ եւ առավել զորացնելու քրիստոնեական բարոյական արժեքները մեր ժողովրդի կյանքումե,-ասել Է Վեհափառն իր խոսքում: Հանդիսությունը փակվել Է «Պահպանիչե աղոթքով եւ Հայրապետական մաղթերգով: ԼՂՀ նախագահի շնորհած պարգեւը համալրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին նախկինում շնորհված բազում պետական եւ հասարակական պարգեւների շարքը, որոնց թվում են Հորդանանի բարձրագույն «Բեթղեհեմ-2000ե շքանշանը, «Ռումինիայի աստղե Ռումինիայի ազգային բարձրագույն պարգեւը (2000թ.), Ուկրաինայի Հանրապետության «Իշխան Յարոսլավ Իմաստունե շքանշանը (2001թ.), üրանսիայի Պատվո լեգեոնի կոմանդորի շքանշանը (2001թ.), Ռուս Ուղղափառ Եկեղեցու բարձրագույն պարգեւ` Ս. Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանը (2004թ.), «Դարի բարեգործներե միջազգային բարեգործական հիմնադրամի «Սուտակե խաչե շքանշանը (2005թ.), ՌԴ հասարակական բարձրագույն պարգեւ` «Ռուսաստանի հպարտությունե ոսկե շքանշանը (2006թ.), Ռուսաստանի Դաշնության պետական բարձրագույն պարգեւ «Ժողովուրդների բարեկամությանե շքանշանը (2006թ.):

Հայերեն