Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Ն. Սարկոզիին` հորդորելով շարունակել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր մոտեցումները
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլա Սարկոզիին` üրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, կաթողիկոսն ուղերձում նշել է, որ հին դարերից ի վեր կրոնական, մշակութային, քաղաքական սերտ հարաբերություններ են գոյություն ունեցել ýրանսիացի եւ հայ ժողովուրդների միջեւ: «Այս հարաբերություններն ավելի են զարգացել հայոց պատմության Կիլիկյան շրջանում եւ ներկա ժամանակներում մեր երկու ժողովուդների հարաբերությունները վերածվել են բարեկամության՝ հիմնված հասարակական արժեքների վրաե,-նշել է կաթողիկոսը: «Մենք մեծապես գնահատել ենք üրանսիայի ժողովուրդի ու պետության ցուցաբերած ամուր կեցվածքը մարդու իրավունքների առումով եւ Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ: Մեզ ծանոթ են Ձեր համոզումները այս ուղղությամբ, եւ վստահ ենք, որ պիտի շարունակեք նույն ուղղությունը, որ հիմնված է արդարության ու խաղաղության սկզբունքների վրաե,-ասված է կաթողիկոսի ուղերձում: