Արամ Ա. կաթողիկոսը կատարել է Հալեպի «Հայկազյանե վարժարանի նոր շենքի հիմնարկեքը
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովվապետական այցով Սիրիայում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը մայիսի 20-ին հանդիսավորությամբ կատարել է «Հայկազյանե վարժարանի նոր շենքի հիմնարկեքը: Այս մասին «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից: Հիմնարկեքի արարողությանը ներկա են եղել Հալեպի քաղաքապետը, պետական այրեր, հրավիրյալներ: Վեհափառ հայրապետն իր պատգամում բարձր է գնահատել դպրոցաշինության ծրագիրը: Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, իր հոգեւոր ու կրոնական առաքելությանն առընթեր, հատուկ հոգածություն է ցուցաբերում հայ դպրոցի հանդեպ: Վեհափառը կոչ է ուղղել ազգի բոլոր բարերարներին` մասնակցելու հայ դպրոցի կյանքի ու առաքելության համար կազմակերպված բոլոր նախաձեռնություններին, նեցուկ կանգնել Սփյուռքի հայապահպանման գործին: