Հասարակական

Երկարամյա ազգանվեր գործունեության համար իտալահայ համայնքի ներկայացուցիչներ արժանացել են Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պարգեւներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երկարամյա ազգանվեր ու նվիրյալ գործունեության համար իտալահայ համայնքի ներկայացուցիչներ արժանացել են Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պարգեւներին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Իտալիայի հոգեւոր հովվության դիվանից, Միլանի Սրբոց քառասուն մանկանց եկեղեցում մայիսի 13-ին պատարագի ժամանակ Իտալիայի հայոց հոգեւոր հովիվ Տ. Առեն վարդապետ Շահենյանը Սոնա Իբիշյանին հանձնել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական օրհնության գիրը, իսկ Ջինա Սերապյանին եւ Մարի Մենդիկյանին` Հայ առաքելական եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալիե շքանշաններ: Պատարագին ներկա են գտնվել նաեւ Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը, Վենետիկի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ Հայր Վահան Օհանյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Մուշեղ աբեղա Բաբայանը: Ինչպես իր քարոզում նշել է հոգեշնորհ հայր սուրբը, պարգեւատրման օրը պատահական չի ընտրվել. այն, ըստ Իտալիայի պետական օրացույցի, Մայրերի տոնն է, իսկ «հավատավոր այս տիկնայք, Աստվածամոր օրինակին հետեւելով, իրենց եկեղեցանվեր գործունեության մեջ մայրական գորով ու նվիրում են դրելե: Պատարագից հետո եկեղեցու «Մարթա Դիարբեքիրյանե սրահում տեղի է ունեցել մեծարման միջոցառում, որի ժամանակ «մեծազնիվ տիկնանց ազգասեր ու եկեղեցասեր, նվիրյալ գործունեության համարե իրենց գնահատանքի խոսքն են ուղղել Ռ. Շուգարյանը եւ Միլանի համայնքի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Սարո Խուդավերդյանը: Միջոցառումն իր երգակցությամբ զարդարել է եկեղեցու «Նորահրաշե դպրաց դասը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում