Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ 4-րդ գումարման անդրանիկ նիստի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջույնի եւ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման անդրանիկ նիստի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղակացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառը նշել է, որ ինքնիշխան պետականության վերահաստատումից ի վեր Ազգային Ժողովը կարեւոր նպաստ է բերել պետականաշինության գործին, օրենքներ է մշակել հանուն մեր երկրում որոշիչ վերափոխումների իրականացման, հոգեւոր, տնտեսական եւ ընկերային կյանքի բարեփոխման, կրթության, գիտության ու մշակույթի առաջընթացի: «Դուք, մեծարգո պատգամավորներ, կոչված եք օրենսդիր բարձր իշխանությամբ ծառայելու մեր հայրենիքին ու ժողովրդին այնպիսի ժամանակում, երբ մեր ժողովուրդն ավելի մոտ է տեսնում հզոր ու բարօր հայրենիքի, ապահով ու երջանիկ կյանքի իր տեսիլքը: Ավելի պակաս ջանքեր ու ավելի պակաս նվիրում չպիտի պահանջվեն այդ ճանապարհին: Հարկ ի վերա ձեր կա` արդյունավորությամբ շարունակելու Ազգային Ժողովի առաքելությունըե,-ասված է ուղերձում: Ամենայն Հայոց կաթողիկոսը մաղթել է պատգամավորներին «կորովաշատ ծառայություն եւ բազմարդյուն գործունեությունե:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները