Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ ընդունել է Արեւմտյան թեմի կամավորականներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արեւմտյան թեմի SIMA (Քրիստոնեական երիտասարդական առաքելություն Հայաստան) կամավորական խմբի շուրջ 30 երիտասարդների` Մատթեոս սարկավագ Աշի ուղեկցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունը ողջունեց երիտասարդներին եւ իր ուրախությունը հայտնեց` նրանց տեսնելու Մայր Հայրենիքում: Վեհափառ Հայրապետը հորդորեց սփյուռքահայ երիտասարդներին` լավագույնս օգտվել Հայրենիքում գտնվելու ընձեռված հնարավորությունից` սեփական արմատներին առավել հարազատորեն հաստատվելու համար: «Հայաստանը կարող է ներգործել ձեր կյանքերի ու անձերի վրա այնպես, ինչպես չի կարող անել ո՛չ մի դասագիրք, ո՛չ մի ուսում, ո՛չ մի դաստիարակություն: Այստեղ եւ՛ պատմությունն է մեր ժողովրդի, եւ՛ ներկա կյանքն է, եւ՛ ապագա հույսն է վաղվա օրվաե,- ասաց Վեհափառն իր խոսքում եւ ընդգծեց, որ միայն Հայրենիքը կարող է հաղորդել այն ոգին, որ անհրաժեշտ է ազգային դիմագծի ու հավատի պահպանման համար: Երիտասարդական այս կառույցը կազմվել է ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ջանքերով եւ նախապես նպատակ ուներ Հայրենիքում կամավոր սկզբունքով օժանդակել շինարարական-վերանորոգչական աշխատանքների: Ներկայումս SIMA-ն ընդլայնել է իր գործունեության շրջանակները, եւ խմբի կամավորներն իրենց մասնագիտական գիտելիքներն ի սպաս են դնում տարբեր ոլորտներում: Ներկա խմբի անդամները շուրջ երկու ամիս կմնան Հայաստանում եւ իրենց մասնագիտական հմտություններով կնպաստեն հիմնականում գրասենյակային տարբեր բնույթի աշխատանքների:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ