Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Գուգարաց թեմի հոգեւոր սպասավոր Ռուբեն քահանա Եղիազարյանը

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Գուգարաց թեմի հոգեւոր սպասավոր Ռուբեն քահանա Եղիազարյանը։ Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, հայրապետական վճռի կայացման համար հիմք է ծառայել Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի միջնորդագիրը Ռուբեն քահանա Եղիազարյանին քահանայական կարգից ազատ կացուցանելու վերաբերյալ, ինչպես նաեւ Ռուբեն քահանա Եղիազարյանի դիմումը: Կարգալույծ հռչակված քահանան այսուհետ կդասվի աշխարհականների շարքը՝ Տիգրան Եղիազարյան ավազանի անունով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում