Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆարեւելյան թեմի թեմական խորհրդի եւ ՀՕü-ի հոգաբարձուների խորհրդի անդամներին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց արեւելյան թեմի թեմական խորհրդի, Հայ օգնության ýոնդի հոգաբարձուների խորհրդի անդամներին` ԱՄՆ Հայոց արեւելյան թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, թեմական խորհրդի ատենապետ Օսկար Թաթոսյանի եւ ՀՕü գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանի առաջնորդությամբ: «Եկել ենք Հայաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մեր ուխտը վերանորոգելու մեր եկեղեցու կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ ու հայտնելու հայրենիքին մեր զորակցությունըե,-ասել է Խաժակ արքեպիսկոպոսը` հաստատելով, որ Նորին սրբության օրհնությամբ ՀՕü-ը շարունակելու է իր առաքելությունը հայրենի հողի վրա: Նա նշել է նաեւ, որ ՀՕü-ի նոր շենքի բացումը, որ տեղի է ունենալու հունիսի 28-ին, առավել պիտի խանդավառի հիմնադրամին` իր ծառայության մեջ հայրենիքին եւ եկեղեցուն: «Հայ օգնության ýոնդի մասին խոսելով` անմիջապես մեր հիշողության մեջ վերարթնանում են այն ծանր օրերը, երբ մեր ժողովուրդն աղետավորված` օգնության կարիք ուներ, եւ ԱՄՆ-ից մեր նվիրյալ զավակները եղան առաջիններից, ովքեր փութացին օգնություն ցուցաբերել աղետյալ մեր զավակներին Հայաստանի մեջ: Այդ տարիներից սկսած ՀՕü-ի իրականացմամբ շատ մեծ իրագործումներ են տեղ գտել հայրենական մեր կյանքից ներս` ուղղված ոչ միայն աղետի գոտու վերականգնմանը, այլեւ կարիքավոր մեր զավակների կյանքի բարվոքմանը եւ ընդհանրապես` Հայաստանի կյանքի առաջընթացին ու զարգացմանըե,-ասել է Վեհափառը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել ներկաների` աշխատանքները շարունակելու պատրաստակամության առթիվ եւ նոր շենքի բացումը որակել «իբրեւ վկայություն իրականացվելիք ծրագրերի լրջության ու հայրենիքին օգտակար ծառայության վճռականությանե:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ