Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է ՀԲԸՄ տարածքային կոմիտեի անդամների հետ
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հոկտեմբերի 2-ին ԱՄՆ արեւմտյան թեմի առաջնորդարանում հանդիպել է ՀԲԸՄ Հարավային Կալիýոռնիայի մարզային հանձնախմբի հետ` ՀԲԸՄ կենտրոնական կոմիտեի անդամ Սինան Սինանյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Ս. Սինանյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին հակառակ ծանրաբեռնված ժամանակացույցի ՀԲԸՄ հանձնախմբի անդամներին ընդունելու համար: Նա նաեւ իր երախտագիտությունն է հայտնել Նորին սրբությանը, որի նախաձեռնությամբ «Մանուկյան-Դեմիրճյանե դպրոցում արեւմտյան թեմի հաստատման 80-ամյակի առիթով մատուռ է կառուցվում: Իր հերթին` ՀԲԸՄ տարածքայի կոմիտեի նախագահ Վահե Իմաստունյանը վստահեցրել է Հայոց Հայրապետին, որ ՀԲԸՄ-ն պատրաստակամ է ծառայելու հայրենիքին եւ Հայոց եկեղեցուն իր հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով: Նորին սրբությունն իր խոսքում օրհնությամբ ու գնահատանքով է անդրադարձել ՀԲԸՄ-ի բազում տարիների նվիրյալ ծառայությանը հայրենիքին, Հայաստանյայց առաքելական եկեղեցուն եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Հայրապետը տեղեկացրել է նաեւ ՀԲԸՄ բարերաներ տեր եւ տիկին Ալեք ու Մարի Մանուկայնների մարմինների` Մայր Աթոռ փոխադրության եւ Սուրբ Էջմիածնում ամփոփման մասին: Հանդիպման վերջում Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարել է խաչքարի օծում, որը տեղադրվելու է «Մանուկյան-Դեմիրճյանե դպրոցում կառուցվող մատուռում: