Շարունակվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հովվապետական այցը ԱՄՆ

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր շքախմբով հոկտեմբերի 5-ին ժամանել է Բոսթոն, ուր երեք օրերի ընթացքում մասնակցել է մի շարք միջոցառումների եւ արարողությունների: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը Վոթերթաունի Սուրբ Հակոբ եկեղեցում հանդիպել է մանուկների հետ: Կիրակի օրը Քեմբրիջի Սուրբ Երրորդություն եկեղեցում մատուցվել է Հայրապետական Սուրբ պատարագ: Նորին սրբությունն այցելել է նաեւ Քենեդու գրադարան, եղել Ամերիկայի թանգարանում: Այս օրերին Ամենայն Հայոց կաթողիկոսը կկատարի նաեւ Բոսթոնից հյուսիս գտնվող Հայ Փոյնթեում կառուցվող հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, կայցելի Հոլոքոսթի հուշահամալիր: Ուրբաթ օրը` երեկոյան, Նորին սրբությունը հանդիպում է ունեցել 18-45 տարեկան բոստոնաբնակ երեք հարյուր հայորդիների հետ: Նա կարեւորել է հայոց քրիստոնեական հավատի առկայությունը հայորդիների կյանքում` հորդորելով նրանց հավատարիմ լինել իրենց հավատին: «Կիրակի, երբ ձեզ հետ միասին մասնակցում ենք Սուրբ պատարագի, մենք վկայում էինք քրիստոնեական մեր հավատն ու ժառանգությունը, որ 1700 տարի շարունակ մեզ են փոխանցել մեր հայրերը եւ մայրերը: Մոտեցեք Աստծուն, սիրեցեք ձեր եկեղեցին, եղեք հավատավոր ամերիկացիներ եւ երբեք մի մոռացեք ձեր հայ քրիստոնեական ինքնությունը` այն բելերով ձեր հարկերից ներս` իբրեւ անբաժանելի մաս ձեր ամենօրյա կյանքիե, - ասել է Հայոց Հայրապետը: Երեսունօրյա հովվապետական այցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելելու է ԱՄՆ 13 նահանգների 18 քաղաքներ:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ