Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Լիբանանում Միացյալ Նահանգների դեսպանի հետ
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր հանդիպել է Լիբանանում Միացյալ Նահանգների դեսպան Ջեýրի üելթմանի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի ներկա իրավիճակին վերաբերող հարցեր: Վեհափառ Հայրապետն իր տեսակետները ներկայացնելով՝ մտահոգություն է հայտնել շարունակվող լարվածության առումով, նշելով, որ «Լիբանանն ինքնաքանդման ընթացքում է եւ, դժբախտաբար, քաղաքական պատասխանատուները չեն անդրադառնում ստեղծված կացության ծանր հետեւանքներինե։ Վեհափառ Հայրապետը որպես ներկա իրավիճակի մնայուն լուծում նշել է, որ Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ եւ Իրանի հետ գործակցաբար պետք է Սաուդյան Արաբիա հրավիրել Լիաբանանի քաղաքական ու համայնքային պատասխանատուներին՝ Լիբանանին հուզող հիմնական հարցերի շուրջ լայնորեն խորհրդակցելու եւ համապատասխան համաձայնության հանգելու։Կաթողիկոսը հայտնել է, որ միայն նման նախաձեռնությունը կարող է ազդու ու մնայուն լուծում բերել ներկա անորոշ կացությանը։ Վեհափառն առաջարկել է« որ իր տեսակետները ներկայացվեն Վաշինգտոնի պատասխանատուներին։