Հասարակական

ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանը հրաժեշտ է տվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող` Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խիդիր Սապարլիեւին։ Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին սրբությունն իր գնահատանքն է հայտնել դեսպանին եւ ցանկացել նորանոր հաջողություններ հետագա ծառայության մեջ: «Հայաստանն իմ երկրորդ հայրենիքն էե,-ասել է դեսպանը` նշելով, որ լավ տպավորություններով է մեկնում Հայաստանից: Հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ հայ-թուրքմենական հարաբերությունների եւ երկու երկրների միջեւ առկա համագործակցության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում