ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել üրանսիայիվարչապետի եւ օրենսդիր մարմնի ղեկավարների հետ
2 րոպեի ընթերցում
ՓԱՐԻԶ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պաշտոնական այցով üրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպումներ է ունեցել üրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի, Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի, Ազգային Ժողովի նախագահ Ժան-Լուի Դեբրեի հետ: Քրիստիան Պոնսլեի հետ հանդիպման օրակարգը լայն է եղել. üրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներից մինչեւ հայ-ýրանսիական երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը: Այդ խնդիրները Ռ. Քոչարյանը երեկ երեկոյան քննարկել է նաեւ üրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզիի հետ: Նրանք խոսել են հայ- ýրանսիական երկկողմ հարաբերությունների մասին, անդրադարձել միջազգային խնդիրներին: Փետրվարի 19-ի ուշ երեկոյան ՀՀ նախագահը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ռ. Քոչարյանը խոսել է ýրանսահայ համայնքի դերի, üրանսիայում Հայաստանի տարվա մասին, անդրադարձել է Հայաստանին վերաբերող մի շարք խնդիրների: Նախագահի խոսքով` հպարտություն է ներշնչում ոչ միայն հարուստ մշակութային ժառանգությունը, ինչով Հայաստանը ներկայացել է üրանսիայի հասարակությանը, այլ նաեւ վերաբերմունքը դրա նկատմամբ: Ըստ նրա` սա Հայաստանի եւ հայ ժողովրդի համար փայլուն հնարավորություն է ներկայանալ üրանսիային ու üրանսիայի միջոցով` ամբողջ աշխարհին: «üրանսիայի նախագահի հետ մեր շփումներն արդեն տասը տարվա պատմություն ունեն: Եւ հետադարձ հայացքով գնահատելով անցած ճանապարհը, կարելի է ասել, որ այդ տարիները մեր երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդլայնման եւ կայացման տարիներ էինե,- ասել է ՀՀ նախագահը: Ռ. Քոչարյանն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավոման մասին: ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր, օրվա երկրորդ կեսին, մեկնել է Նիցցա: Այնտեղ Ռ. Քոչարյանը կմասնակցի Հայաստանի պուրակի բացման արարողությանը եւ հանդիպումներ կունենա քաղաքի ղեկավարության հետ: