Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետականտնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Աբգար քահանա Գըլըճյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Ուկրաինայի հայոց թեմի հոգեւոր սպասավոր Տ. Աբգար քահանա Գըլըճյանը։ Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, հայրապետական վճռի կայացման համար հիմք է ծառայել Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի միջնորդագիրը Տ. Աբգար քահանա Գըլըճյանին քահանայական կարգից ազատ կացուցանելու վերաբերյալ, ինչպես նաեւ` քահանայի դիմումը: Կարգալույծ հռչակված քահանան այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով՝ Լեւոն Գըլըճյան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում