Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ցավակցել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ
2 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ցավակցական գիր է հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից, ցավակցության մեջ, մասնավորապես, ասված է. «Սիրելի պրն նախագահ, խոր ցավով իմացանք Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծական մահվան մասին: Մոտիկից ենք ճանաչել վարչապետ Ա. Մարգարյանին իր գործունեությամբ եւ հայրենի մեր երկրին ու ժողովրդի նկատմամբ նրա ցուցաբերած հոգածու աշխատանքով: Վերջին տարիներին, հատկապես 2000թ-ից, երբ նա ստանձնեց վարչապետի պատասխանատու պաշտոնը, հետեւեցինք նրա նվիրյալ տեղական թե միջազգային ասպարեզում ծավալած գործունեությանը, որի ընթացքում նա դրսեւորեց հայրենասեր եւ պետական մարդու բարձր հատկանիշներ: Նրա մահը մեծ կորուստ է թե հայ ժողովրդի, եւ թե Հայաստանի Հանրապետության համար: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության անունից ցավակցում ենք Ձերդ Վսեմությանն ու Ձեր գլխավորած հայրենի մեր պետությանը, Ազգային Ժողովին ու նախարարներին: Այս տխուր առիթով մեր ծորազգած ցավակցություններն ենք հայտնում հանգուցյալի այրուն եւ ընտանիքի անդամներին: Աղոթում ենք առ Աստված, որ իր երկնային երանության մեջ հանգչեցնի հանգուցյալ վարչապետի հոգին ու մխիթարությամբ զորացնի Ձեզե: