Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը վերաօծել է Տինգրայի Ս. Երրորդություն եկեղեցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 28-ին Կալկաթայից մեկնել է Տինգրա՝ վերաօծելու այստեղի Ս. Երրորդություն վերանորոգված եկեղեցին։ 1821-1823թ.թ. կառուցված եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվել է Կալկաթայի եւ Չինսուրայի եկեղեցական վարչության ջանքերով, ավելացվել են նոր զանգակատունն ու գմբեթը, բարեկարգվել է եկեղեցու տարածքը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետն օծել է Ս. խորանը եւ 16 խաչերից չորսը, իսկ մնացած 12 խաչերն օծվել են Հնդկաստանի եւ Ծայրագույն Արեւելքի հայրապետական պատվիրակ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի կողմից: Վերաօծվող եկեղեցու կնքահայրերն էին ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը եւ Կալկաթայի եկեղեցական վարչության յոթ անդամներ` նախագահ Հայկ Սուքիասը, Սունիլ Սոբտին, Սուզան Ռուբենը, Վաչագան Թադեւոսյանը, Նարինե Սահակյանը, Միքայել Դուտտը եւ Արշամ Սուքիասը: Արարողությանը ներկա են եղել նաեւ Կալկաթայի հայ համայնքի ներկայացուցիչներ, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի սաները: Եկեղեցու օծման առթիվ Վեհափառ Հայրապետը եկեղեցական վարչությանն է նվիրել Սբ Էջմիածնից տարված խաչքար` «ամենակալ Տիրոջից հայցելով նվիրական սրբավայրի դարավոր օրհնությունը հնդկահայ համայնքի համարե: Կեսօրին Նորին սրբությունն այցելել է Հնդկաստանում կառուցված վերջին հայկական եկեղեցին` Կալկաթայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը (1906թ.), ապա` եկեղեցու տարածքում գործող հայկական ծերանոց, ուր ներկայումս բնակվում է 19 տարեց: Վեհափառն առանձին-առանձին զրուցել է նրանց հետ`վերջիններիս փոխանցելով Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու իր հայրապետական սերը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները