ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր, օրվա երկրորդ կեսին շարունակվել են ցավակցական ուղերձները ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրենց ցավակցական ուղերձներն են փոխանցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, Բրազիլիայի üեդերատիվ Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, ԱՄԷ նախագահ շեյխ Խալիýա բեն Զայիդ ալ Նահյանը եւ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումին, Լիբանանի նախագահ, գեներալ Էմիլ Լահուդը, Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարար Աննա üոտիգան, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Փոթերինգը: Իրենց ցավակցությունն են հայտնել նաեւ Ռումինիայի վարչապետ Կալին Պոպեսկու-Տարիչիանուն, Տաջիկստանի Հանրապետության վարչապետ Ակիլ Ակիլովը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը, Կորեայի Ժողովրդա- դեմոկրատական Հանրապետության վարչական խորհրդի վարչապետ Պակ Բոն Ջուն, Բրազիլիայի üեդերատիվ Հանրապետության արտաքին գործերի նախարար Սելսո Ամորիմը, Լիբանանի արտաքին գործերի նախարար üաուզի Սալլուխը, Սիրիայի Արաբական Հանրապետության «Բաասե արաբական սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Աբդուլլահ Ալահմարը, Ասիական զարգացման բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդան: