Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, ուղերձում ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնությունն ենք բերում բոլոր տիկնանց եւ օրիորդներին եւ շնորհավորում կանանց տոնի` Մարտի 8-ի առիթով: Աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ տերունաշնորհ երջանկությունը միշտ ապրի մեր մայրերի, քույրերի ու դուստրերի սրտերում, եւ նրանք շարունակեն ազնիվ ու նվիրյալ ընթացքով ծառայել իրենց ընտանիքների բարօրությանը եւ հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին: Թող Աստված իր ամենախնամ սուրբ աջի հովանու ներքո պահի եւ պահպանի բոլոր տիկնանց եւ օրիորդաց, պարգեւի քաջառողջություն ու արեւշատություն եւ հանապազ օրհնությամբ ու երկնառաք բյուր բարիքներով բարեզարդի նրանց կյանքը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերն ու խաղաղությունը թող լինեն ձեզ` ամենքիդ հետ. Ամենե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում