Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետԱնդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենյան Հայոց կաթողիկոսը իր ցավակցությունն է հայտնել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսինե հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնից, ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է. «Խորը ցավով սգում ենք անսպասելի մահը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի: Մեծ է կորուստը հայրենի մեր պետության, ժողովրդի և Մարգարյան ողբացյալ ընտանիքի: Վաղաժամ ավարտվեց երկրային կյանքը մեր ժողովրդի նվիրյալ զավակ, հայրենասեր ու ազգանվեր պետական-քաղաքական գործիչ հոգելույս Անդրանիկ Մարգարյանի: Բարեհիշատակ վարչապետը առանձնակի նախանձախնդրությամբ իր կարևոր ներդրումը բերեց Հայրենի պետականության զորացման, հայոց նոր կյանքի կերտման և մեր ժողովրդի վաղվա լուսավոր օրը կառուցելու շնորհակալ գործին: Երախտարժան է վաստակը հանգուցյալ վարչապետի նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունների ամրապնդման ու արդյունավորման գործում: Վշտալի այս պահին հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` աղոթքով սրտակից ենք հանգուցյալի սգակիր այրուն և զավակներին, ՀՀ նախագահին, հայոց պետական ավագանուն, ննջեցյալի մերձավորներին ու կուսակիցներին և համայն մեր ժողովրդին: Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երկնից երանավետ հանգրվաններում լույսերի և խաղաղության մեջ ընդունի հանգուցյալի հոգին և Իր Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը պարգևի վշտացյալ բոլոր սրտերին։ Խունկ, աղոթք և օրհնություն հոգելույս Անդրանիկ Մարգարյանի բարի հիշատակին:ե

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում