Հասարակական

Շարունակվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Հնդկաստան

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական այցը Հնդկաստան: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, փետրվարի 27-ին Վեհափառը ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարան, որտեղ նրան դիմավորել են ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վարդապետ Յուլգյուլյանը, վարչական տնօրեն Տիգրան սրկ. Բաղումյանը, դպրոցի տնօրեն Ջեյմս Դայասը, եկեղեցական խորհրդի անդամներ, ճեմարանի ուսուցիչները, ուսանողները: Ի պատիվ Վեհափառ Հայրապետի ճեմարանում կազմակերպվել է հանդիսություն, որի ժամանակ ուսանողները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով, ներկայացմամբ: Վերջում ներկաներին իր հայրապետական օրհնությունն է բաշխել Ամենայն Հայոց կաթողիկոսը` պատգամն ավարտելով «Պահպանիչե աղոթքով: Այնուհետեւ Նորին սրբությունը հանդիպել է ճեմարանի տեսչական եւ ուսուցչական կազմի հետ, ծանոթացել դպրոցի պայմաններին, շուրջ երեք ժամ անցկացրել ուսանողների հետ` պատասխանելով նրանց հարցերին: Վեհափառը նվերներ է հանձնել ճեմարանի գրադարանին, տնօրենին, ուսուցիչներին եւ ուսանողներին: Հայրապետական շքախումբն այցելել է նաեւ աղջիկների Դավիդյան դպրոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում