Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական գիր էհղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական դեպքերի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Նորին սրբություն Ալեքսի Բ պատրիարքին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, ցավակցագրում ասվում է. «Այս ծանր պահին Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու գերագույն հոգեւոր խորհրդի, եկեղեցականաց դասի եւ հավատավոր հոտի անունից Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Ձերդ սրբությանը, հանգուցյալների հարազատներին ու մտերիմներին եւ Ռուսաստանի համայն ժողովրդին: Աղոթք ենք բարձրացնում տուժածների շուտափույթ ապաքինման համար։ Հայցում ենք Ամենողորմ Տիրոջը, որ երկնային իր հարկերում հանգստության մեջ ընդունի զոհվածների հոգիները եւ Սուրբ Հոգով մխիթարի բոլոր սգավորներինե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում