Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը նշել է Լիբանանում ապրիլի 24-ին անցկացվող միջոցառումներում շեշտն ազգային պահանջատիրության վրա դնելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Լիբանանում ապրիլի 24-ի միջոցառումների կազմակերպման միացյալ հանձնախմբի անդամների հետ քննարկել է իրականացվելիք միջոցառումների ընթացքը: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, կաթողիկոսն ընդգծել է շեշտն ազգային պահանջատիրության վրա դնելու անհրաժեշտությունը։ Հանձնախմբի անդամները Վեհափառ Հայրապետին ներկայացրել են ապրիլի 24-ին նախատեսվելիք տարբեր ձեռնարկումների վերաբերյալ իրենց պատկերացումները։ Մասնավորապես կազմակերպվելու են աշակերտական ուխտագնացություններ Դեր Զոր եւ անապատի մեջ գտնվող Մարկատե ուխտավայր« ժողովրդական հավաքներ« հրատարակչական աշխատանքներ, կլինեն մի շարք այլ նախաձեռնություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում