Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ցավակցությունը հայտնեց Ա.Մարգարյանի ընտանիքին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը` իր շքախմբով այսօր այցելեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի` Ավան թաղամասում գտնվող բնակարան եւ իր ցավակցությունը հայտնեց հանգուցյալի ընտանիքին: Վեհափառ հայրապետը հանգուցյալի դագաղի մոտ, թաղման պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, հանձնաժաղովի անդամների, ՀՀ կառավարության անդամների եւ ԱԺ պատգամավորների ներկայությամբ կատարեց հոգեհանգստյան պաշտոն: Կաթողիկոսը բարձր գնահատեց Անդրանիկ Մարգարյանի` հայրենիքին եւ ժողովրդին մատուցած ծառայությունները: