Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելեց ՀՕü-ի երեխաների եւ կողմնորոշման կենտրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օգնության ýոնդի երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնը մեծ աշխատանք է տանում կարիքավոր եւ մուրացկան երեխաների խնամքի եւ հոգատարության առումով: Նման կարծիք հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն` այսօր ՀՕü-ի նախագահ, ԱՄՆ Արեւելյան թեմի թեմակալ առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ այցելելով եւ ծանոթանալով յոթնամյա կենտրոնի աշխատանքներին: Նրա խոսքով, այս հաստատությունում իրականացվող աստվածահաճո գործը պետք է ունենա նաեւ իր շարունակականությունը: Վեհափառի համոզմամբ, պետք է բացել նաեւ այնպիսի կառույց` վերականգնողական կենտրոն, որտեղ երեխաներիը կապրեն նույն լավ պայմաններում, ինչպիսին սա է (կարիքավոր կամ մուրացկան երեխաներն այստեղ մնում են մեկ կամ ավելի ամիս): «Ընդունման եւ կողմնորոշման կենտրոնից հետո նրանք պետք է իրենց հետագա կյանքը կազմակերպեն գրեթե նույն պայմաններում, ինչ որ այստեղ էե,- ասաց կաթողիկոսը` հույս հայտնելով, որ մեկ տարուց հնարավոր կլինի այս ծրագիրն իրականացնել: Կենտրոնն իր գործունեության յոթ տարիների ընթացքում սպասարկել է դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 1400 երեխայի: ՀՕü-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանի խոսքով, կենտրոնում ապաստանածների մոտ 70 տոկոսը վերադարձել է իր ընտանիք, իսկ մնացածի մի մասը` խնամատար ընտանիքներ: Կենտրոնն իր բնույթով ու ծառայություններով միակն է Հայաստանում եւ աջակցում է ոչ միայն հայաստանաբնակ, այլեւ Սփյուռքից, Ջավախքից եւ Արցախից բերված երեխաների: Ներկայումս այստեղ գործում են կարճաժամկետ ապաստանման ու ճգնաժամի միջամտության, խնամատար ընտանիքի, ցանցային աշխատանքների եւ ՀՀ ոստիկանությունում հաշվառված անչափահասների հետ աշխատանքի ծառայություններ: Գործունեության տարիների մասին ցուցադրվեց նաեւ վավերագրական ýիլմ, որը համառոտ ներկայացնում էր կենտրոնի աշխատանքները ծանր իրավիճակում հայտնված երեխաներին ապաստանելիս:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները