Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ա. Հաղիղյան

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղյանին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում Նորին սրբությունը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ փոխհարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացում են ապրում` դրանում կարեւորելով նաեւ դեսպանատան դերը: Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել դեսպանին` Հայաստանին բերած նպաստի ու արդյունավոր ծառայության համար: Հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ երկու ժողովուրդների պատմամշակութային առնչությունների, ներկայիս բարիդրացիական սերտ հարաբերությունների եւ տնտեսական համագործակցության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում