Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, մաղթել է արդյունավետ գործունեություն Հայաստանում: Նորին սրբությունը գոհունակությամբ է նշել երկու երկրների սերտ համագործակցությունը` անդրադառնալով մասնավորապես երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությանն ու Հայ առաքելական եւ Հույն ուղղափառ եկեղեցիների եղբայրական հարաբերություններին: Ամենայն Հայոց կաթողիկոսը նշել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարաբերությունները Հունաստանի դեսպանատան հետ միշտ ջերմ են եղել, եւ վստահություն է հայտնել, որ նոր դեսպանի պաշտոնավարման շրջանը եւս կհատկանշվի սերտ համագործակցությամբ ու բարի արդյունքներով: Հանդիպման ընթացքում Նորին սրբությունն անդրադարձել է նաեւ ԱՄՆ հովվապետական իր այցի ժամանակ Հույն ուղղափառ եկեղեցու պետ Քրիստոդուլոս Արքեպիսկոպոսի հետ ունեցած իր տեսակցությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում