Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռի մի շարք միաբաններ նոր նշանակումներ են ստացել Հայ եկեղեցու տարբեր թեմերում, կառույցներում

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռի մի շարք միաբաններ նոր նշանակումներ են ստացել Մայր Աթոռի կառույցներում եւ Հայ եկեղեցու տարբեր թեմերում: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հոգշ. Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը, ազատվելով Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսչի պարտականություններից, նշանակվել է ճեմարանի տեսուչ: Հայորդյաց տների կենտրոնական գրասենյակի տնօրեն, հոգեշնորհ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը համատեղության կարգով ծառայության է նշանակվել Արագածոտնի թեմում` իբրեւ առաջնորդական տեղապահի ժամանակավոր պաշտոնակատար: Հոգեշնորհ Տ. Նորայր աբեղա Սիմոնյանը հոգեւոր ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում