ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհվել է «Օլիմպիական համերաշխությանե պարգեւ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Զավեն Վարդանյան): ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երեկ Հայաստանի մարզական աշխարհի լավագույն ներկայացուցիչների հետ տարեկան ավանդական հանդիպման ժամանակ շնորհվել է «Օլիմպիական համերաշխությանե հատուկ պարգեւ, որը հանձնվում Է օլիմպիական սպորտում բացառիկ ներդրման համար: ՀՀ նախագահին այս առիթով ջերմորեն շնորհավորել եւ պարգեւը հանձնել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: ՀՀ նախագահը հանդիպման ժամանակ նշել է, որ 2007 թվականը հաջող Էր Հայաստանի համար ինչպես սպորտի, այնպես էլ այլ ոլորտներում: Հայաստանի մարզիկները նվաճել են ռեկորդային թվով՝ 104 մեդալ, բայց ապագայում, նախագահի խոսքով, պետք Է ձգտեն ավելի բարձր արդյունքների. 2008թ. օլիմպիական խաղերն են եւ Հայաստանի մարզիկներից այս պատասխանատու մրցաշրջանում նաեւ սպասելիքներն են մեծ: Ռ. Քոչարյանը նշել է, որ Հայաստանի սպորտի ներկայացուցիչները բարի ավանդույթներ ունեն, որոնք ապագայում պետք Է ավելի զարգացնեն: Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, որը երկար տարիներ գլխավորել Է ՀՀ սպորտի գերատեսչությունն ու ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն, ՀՀ ԱՕԿ-ի կողմից պարգեւատրվել Է ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգեւով՝ «Ոսկե նշանովե: Այս պարգեւը նրան է հանձնել ՀՀ ԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Միջոցառմանը ներկա Էր նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը